««Ժողովուրդ» օրաթերթը շարունա­կում է ներկայացնել Երևանի վարչա­կան շրջանների ղեկավարների հայտա­րարագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ղե­կավար Արամ Դանիելյանի հայտարա­րագիրը:

Ըստ նրա հայտարարագրի՝ ու­նի մեկ բնակարան: Բացի այս, Դանիելյանը մեկ ընկերությունում ունի 74 հա­զար 400 դրամի բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելիս Դանիելյանի փոխառու­թյունները կազմել են 19 մլն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 22 մլն դրամ, 17 հազար դոլար, 1.8 մլն դրամ և 4000 եվ­րո:

Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 3.1 մլն դրամ:

Ի դեպ, նշենք, որ Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործու­նեությամբ, հանդիսացել է «Պարադ Մեդիա», «Մենյու», «Սասնատուն Գրուպ», «Ջոջաց տուն» ընկերությունների հիմ­նադիրը և տնօրենը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել