Դեպրեսիայի և նևրոզի բուժման լավագույն ձևերից մեկը հոբբի թերապիան է։ Ձեռագործությամբ զբաղվելն օգնում է շեղվել առօրյա հոգսերից և հանել էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը։ Եթե ձեզ տանջում է սթրեսը, ապա փորձեք կյանքը հետաքրքրացնել ստեղծագործելով։ Հոբբիի այս տեսակներն ամենալավ տարբերակներն են։

Օրիգամի

Օրիգամին պատրաստելու գործընթացը պահանջում է համբերություն և կենտրոնացվածություն։ Մեկ սխալ քայլ, և ողջ աշխատանքը ջուրը կընկնի։ Միևնույն ժամանակ գործընթացն էմոցիոնալ լարվածություն չի առաջացնում, ավելին՝ մատների հպումից առաջացած թղթի ձայնը կարող է կարճ ժամանակահատվածում կարգի բերել ձեր մտքերը և հանգստացնել նյարդային համակարգը։

Նկարչություն

Եթե դուք հաճախում եք գրախանութներ, ապա հավանաբար տեսած կլինեք հակասթրեսային գունավորում տեսակի պիտույքներ։ Ի տարբերություն մանկականի՝ մեծահասակների համար նախատեսված գունավորումները բաղկացած են բազմաթիվ մանր մասնիկներից, ինչը ներկելու համար ուշադրություն և կենտրոնացվածություն է պահանջվում։

Խեցեգործություն

Գիտությունը վաղուց բացահայտել է, որ մանր աշխատանքները կապված են ուղեղի գործունեության հետ։ Ձեռքի գործը օգնում է հաղթահարել էմոցիոնալ լարվածությունը և հանգստանալ։ Կարևորը՝ պետք է զբաղվել անընդհատ։ Թեև այս հոբբին որոշակի ֆինանս է պահանջում, այնուամենայնիվ, կարելի է փորձել։ Նոր սկսող կավագործները նշում են, որ կավի հետ աշխատանքն ուղղակի անհավանական հաճույք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել