Անցյալի բժշկությունը կարող է շոկի ենթարկել ժամանակակից մարդուն։ Դեղամիջոցները և ընթացակարգերը բավականին տարօրինակ տեսք են ունեցել։ Այս միջոցների մեծ մասն անօգուտ են եղել, իսկ որոշներն էլ հիվանդներին անդառնալի վնասներ են հասցրել։

Մումյայից ստեղծված փոշին՝ ասպիրինի փոխարեն

Արաբական բժշկությունը ժամանակից առաջ էր անցել, սակայն անգամ այնտեղ կային մի շարք տարօրինակ երևույթներ։ Հյուսիսային Աֆրիկան գրավելուց հետո մեծ տարածում գտավ մումիաներից պատրաստված փոշին։ Նրանով բուժում էին գլխացավը, բարձր ջերմաստիճանը, մաշկային հիվանդությունները և մի շարք այլ հիվանդություններ։

Իհարկե, մումիաների մեծ պահանջարկը հնարավոր չէր լինում բավարարել, այդ պատճառով էլ դեղագետների կողմից վաճառքի էին հանվում կեղծ փոշիներ, որոնք պատրաստվում էին նոր մահացածներից։

Թունավոր բույսերով անզգայացում

Չնայած միջին դարերում բավականին քիչ էին վիրահատություններ կատարում, իսկ վիրաբուժությունը հարգանք չէր վայելում բժիշկների շրջանում, այնուամենայնիվ, ցավազրկողների պահանջարկը ոչ ոք չեղյալ չէր հայտարարել։ Հայտնի ցավազրկողներ էին համարվում թունավոր բույսերից պատրաստված հյութերը, որոնք իրենց մեջ պարունակում էին ալկալոիդներ։

Ժանտախտի բուժում՝ գորտերի միջոցով

Ժանտախտի դեմ պայքարելու համար շատ էին օգտագործվում գորտերը։ Հիվանդները երկկենցաղներին տեղադրում էին ժանտախտով հիվանդ հատվածի վրա։ Միջնադարյան բժիշկների պատկերացմամբ՝ այս ընթացակարգը պետք է վերականգներ «կենսական հյութերի հավասարակշռությունը», որը խախտվել է հիվանդության պատճառով։

Գորտերը կիրառվել են նաև ատամնաբուժության ոլորտում։ «Վիրաբուժության հայր» Գի դե Շոլիակը գորտի ճարպը խորհուրդ էր տալիս որպես ատամը հեռացնելու համար ցավազրկող միջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել