– Էվոլյուցիան աստիճանական գործընթաց է,– ասում են գիտնականներն ու մարմնի մասեր նշում, որոնք այլևս չեն օգտագործվում:

Օրգանիզմի որոշ առանձնահատկություններ սերնդեսերունդ պահպանվում են անգամ եթե այն այլևս չի կատարում իր գործառույթը:

Ահա դրանցից վեցը:

1. Palmaris longus՝ մանգաղ դաստակի վրա: Եկեք մի փորձ կատարենք, ձեռքը ափը դեպի վեր դրեք հարթ մակերևույթին և բութ մատը ճկույթին միացրեք: Տեսնո՞մ եք ձեր դաստակին առաջացած թմբիկը: Մի անհանգստացեք, եթե չես տեսնում: Մարդկանց մոտ 18 տոկոսն ընդհանրապես չունի, և դա բացարձակ չի խանգարում:

Այս մկանները ունեն անտառներում ապրող պրիմատնեը կամ օրանգուտանները. «Ենթադրվում է, որ այս մկանները անհրաժեշտ են ծառ մագլցելու համար», – ասում է Դորսան: Այսօրվա դրությամբ վիրաբույժները գտել են այս մկանների գործնական կիրառումը: «Նա այն օգտագործում է որպես պլաստիկ վիրահատության նյութ», – ասում է Դորսան:

2. Դարվինի ելունդը կարելի է գտնել ականջի վերին մասում. «Եթե կարողանաք շարժել ականջները, դա էվոլյուցիա է», – գրում է Ջերրի Կոյնը՝ իր «Ինչու է էվոլյուցիան ճիշտ» գրքում: Մենք խոսում ենք գլխի մաշկի տակ գտնվող երեք մկանների մասին, որոնք միանում են ականջներին:
Առաջին անգամ այս երևույթը նկարագրել է Չարլզ Դարվինը, ուստի կոչվում է Դարվինի ելունդ։

3. Պոչը. Դորսա Ամիրը նշում է, որ պոչը առավել ակնհայտ էվոլյուցիոն մասունք է: «Սա հիշեցում է այն պոչի մասին, որ կորցինք, և որն անհրաժեշտ էր հավասարակշռության և ծառերի վրայով շարժվելու համար», – ասում է Դորսան:

4. Plica semilunaris՝ երրորդ կոպ:

Աչքի ներքին անկյունում տեսնո՞ւմ եք փոքրիկ վարդագույն պահոց: Սա մեր էվոլյուցիոն անցյալի հետքն է, մեմբրանը կամ երրորդ կոպը: Երրորդ կոպը թարթվելու էր հորիզոնական, բայց մարդու մոտ այլևս չի գործում,- ասում է Դորսան:– Սակայն կենդանիների թագավորությունում դեռևս կարելի է տեսնել, օրինակ՝ թռչունների և կատուների դեպքում:

5. «Piloerection» – «goosebumps»

Տեսել եք՝ ինչպես է կատուների մորթին վախից ցցվում: Սա շատ նման է այն բանին, թե ինչպես ենք մենք վախից ու սարսափից փշաքաղվում: Գիտնականները դա անվանում են «պիլոէրեկցիայի» ռեֆլեքս:

«Հաշվի առնելով, որ մենք մոլորակի վրա երկար ժամանակ ապրել ենք որպես մազածածկ կաթնասուններ, պիլոէրեկցիայի ռեֆլեքսը կա՛մ ավելի մեծ երևալու համար է, քան իրականում կանք, կամ մրսելիս ջերմությունը օրգանիզմում պահելու եղանակ է»,– ասում է Դորսան: «Երբ աստիճանաբար սկսեցինք կորցնել մազածածկույթը, այս ռեֆլեքսը դարձավ ավելի քիչ օգտակար, և այժմ այլևս չի կատարում իր սկզբնական գործառույթը»:

6. Palmar grasp reflex՝ կառչող ռեֆլեքս

Կառչելու ռեֆլեքսը նկատվում է, երբ երեխաները մեծահասակի մատը սեղմում են: «Այս ռեֆլեքսի կարիքը դեռ ունեն երիտասարդ պրիմատները: Նրանք ծնվում են այդ ռեֆլեքսով՝ տեղափոխման ժամանակ ծնողների բրդից ամուր կառչելու համար:

Хватательный рефлекс наблюдается, когда дети крепко сжимают палец взрослого  Flickr

Ենթադրվում է, որ մեր՝ կառչելու ռեֆլեքսը նույնպես մշակվել է այս նպատակով», – ավելացնում է Դորսան:

Հետաքրքիր է, որ տարբեր մարդիկ տարբեր աստիճանի ռուդիմենտար հատկանիշներ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել