Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները բացահայտել են ասպիրինի ամենօրյա ընդունման անսպասելի ազդեցությունները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս դեղորայքի պարբերաբար օգտագործումը չարորակ ուռուցք ունեցող հիվանդների կենսունակությունն առնվազն 78%-ով բարձրացնում է:

Image result for Исследование выявило неожиданное свойство аспирина

Journal of Experimental Medicine ամսագրում հրապարակված գիտական հոդվածում նշվում է, որ ասպիրինն արդյունավետ է քաղցկեղով հիվանդների մոտ առաջացած PIK3CA գենի մուտացիայի դեմ մղվող պայքարում:

Փորձի ժամանակ գիտնականները վեց ամսվա ընթացքում գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդներին ասպիրին տվեցին: Արդյունքում կամավորների 75%-ի մոտ ևս 5 տարով կյանքի տևողությունը երկարացնելու հավանականությունը 25%-ից հասել է 78%-ի:

Միևնույն ժամանակ ասպիրինը չի ազդել այն հիվանդների վիճակի վրա, որոնց դեպքում PIK3CA գենի մուտացիա չի հայտնաբերվել:

http://sundaynews.info/uploads/posts/2017-09/1506444340_aspirin.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել