Aysor.am-ը գրում է.

Թեհրանի հրթիռային ծրագրի առկայությունը, որն անհրաժեշտ է սեփական անվտանգության ապահովման համար, բանավեճի առարկա չի հանդիսանում: Tasnim-ը հայտնում է, որ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին:
 
«Հրթիռային ծրագրի ոլորտում մեր քաղաքականությունը հստակ է և պաշտպանական նպատակներով Իրանի հրթիռային զինման մասին հարցը չի կարող քննարկումների առարկա լինել: Դա անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության համար, - ասել է Կասեմին: Անկասկած, մենք չենք վերանայի մեր մոտեցումն այս խնդրի նկատմամբ, քանի որ պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեզ տարածաշրջանում, ուր արևմտյան երկրները առաքում են իրենց զենքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել