Panorama.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի «դժբախտությունը» նրա խորհրդականների  թիմն է»,- Еurasia daily-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը:

Նա հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը  ուշադիր կլսի  խելացի և կոմպետենտ մասնագետների կարծքիները, որոնք Հայաստանում բավականին շատ են:

Մարտինովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, որ ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանն է:

«Մենք խորհուրդ ենք տվել Փաշինյանին  այստեղ և տարբեր լսարաններում օգտագործել նրա փորձը, նրա խորհուրդը, սակայն իմ հայ գործընկերները ասում են՝ նրանց հարաբերությունները լավ չեն: Ինչու՝ չգիտեմ: Ակնհայտ է, որ նախանձի պատճառով: Արմեն Սարգսյանն ինքնաբավ մարդ է, ով ամեն ինչի հասել է աստիճանաբար: Փաշինյանի մոտ «փողոցային» գործչի բարդույթ կա: Նա միանգամից ստացել է ամեն ինչ, բայց հասկանում է, որ այնտեղ դատարկություն է, չունի փորձ, ոչ իմացություն, ոչ էլ որևէ ռազմավարություն»,-հավելել է բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել