Armenpress.am-ը գրում է.

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը Զինված ուժերում ծառայողներին ու ժողովրդին միայն հաղթանակներ մաղթեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Շնորհավորում եմ բոլոր ներկա և նախկին զինծառայողներին: Այս օրը շատ պարտավորեցնող եմ համարում»,- նշեց Մնացականյանը:

Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին»  պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում`  հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել