Ուտիլիտարիզմի հիմքը

Մաքերդիից 80 տարի առաջ Լոնդոնում զոհվեց սիրված ու հարգված գրող և փիլիսոփա Ջերեմի Բենտամը։ Նա համարվում էր Մարքսի գաղափարական նախնին։ Բենտամը պայքարում էր սեռային հավասարության, խոսքի ազատության, ստրկության արգելքի համար։ Նա փիլիսոփա էր և հռետոր, ինչպես նաև մեծ ունեցվածք ուներ։ Իր ունեցվածքի մի մասը նա կտակել է Լոնդոնի համալսարանին, սակայն կտակի պայմանները փոքր-ինչ արտասովոր էին։ Բենտամը պահանջել է, որ նրա մարմինը հանրության առջև դիսեկցիայի ենթարկվի կրթական նպատակներով, այնուհետև մումիֆիկացվի և հատուկ դիրքով ցուցադրության հանվի։

Նրա ցանկությունն ի կատար ածվեց մահից երկու օր անց բժշկական դպրոցի ուսանողների դիմաց։ Պահպանվել են կմախքն ու զմռսված գլուխը։ Կմախքին այնպիսի հագուստներ են հագցրել, որ նա կենդանի Բենտամի տեսքն ուներ՝ նստած աթոռին և հեռուն նայող։ Դիակի համար հատուկ պահարան էր կառուցվել, որի վրա փորագրված էր Բենտամի անունը։ Մարմինը փոխանցվել է Համալսարանական քոլեջին, որտեղ էլ շարունակվում է ցուցադրվել մինչ օրս։ Քոլեջի տարեդարձերից երեքի ժամանակ Բենտամը «մասնակցություն է ունեցել» գիտական խորհրդի նիստերին, սակայն չի «քվեարկել»։

XX դարի սկզբին մումիան արդեն կասկածելի տեսք ուներ. զմռսման տեխնիկան, այնուամենայնիվ, կատարյալ չէր. նման մարմինները մշտական խնամքի կարիք են ունենում, իսկ ուսանողները հաճախ ծաղրում էին նմուշը և դրա ճակատին ոչ պատշաճ գրառումներ էին անում, այդ իսկ պատճառով գլուխը փոխարինեցին մոմե գլխով։

Այսօր ևս Բենտամն իր տեղում է։ Իրական գլուխը չի թաղվել, այլ պահպանվում է փակ տարածքում։

Եգիպտական տաքսիստ

Զարմանալի է լոնդոնյան տաքսու վարորդ Ալան Բիլիսի մումիֆիկացման պատմությունը։ 2009 թ., երբ վերջինս 60 տարեկան էր, նրա մոտ թոքերի չարորակ ուռուցք հայտնաբերեցին, և Բիլիսին կես տարվա կյանք էր մնացել ապրելու։ Նա անկրոնական և ուրախ մարդ էր, հարգում էր գիտությունը, այդ պատճառով էլ որոշեց իր մարմինը նվիրաբերել հենց գիտությանը։ Բիլիսն իր մարմինը նվիրեց հնագետներին՝ Ստեֆան Բակլիի հետազոտական խմբին, որն ուսումնասիրում էր մումիֆիկացման եգիպտական մեթոդիկան։ Ըստ էության, հնագետներին իրենց ուսումնասիրությունները սկսելու համար միայն դին էր պակասում։

Բիլիսը որոշեց դառնալ 3000 տարվա մեջ առաջին մարդը, որին կմումիֆիկացնեին «եգիպտական ձևով»։ Մահից առաջ նա կատակով ասել էր, որ հետմահու կստանա Թութան-Ալան անվանումը, և հուսով էր, որ երեխաները նրան կհիշեն ոչ թե որպես հասարակ տաքսու վարորդի, այլ որպես մարդու, որն ինչ-որ յուրահատուկ գործ էր կատարել։

Ալանը մահացավ 2010 թ. հունվարի 14-ին, և նրա մարմինն ուղարկվեց Շեֆիլդի բժշկական կենտրոն, որտեղ արդեն բոլորը պատրաստ էին մումիֆիկացում իրականացնելու։ Գործընթացը տեսանկարահանվել է, որը հետագայում վերածվել է վավերագրական ֆիլմի։ Մումիֆիկացումն իրականացրել են պատմական եղանակին հնարավորինս մոտ։ Ներքին օրգանները հեռացվել են կողային փոքրիկ կտրվածքից, իսկ սիրտն ու ուղեղը թողնվել են մարմնում, ինչպես որ արվում էր Եգիպտոսում։ Մարմինն ախտահանել են, պատել են խեժի, մեղրամոմի, բուսայուղի խառնուրդով։ Դին սուզել են աղի լուծույթի մեջ, չորացրել են և փաթաթել կտորով. գործընթացը տևել է մի քանի ամիս։

Այսօր Ալան Բիլիսի մարմինը պահպանվում է Շեֆիլդում։ Նրան խստորեն հետևում են, սակայն պարզելու համար՝ արդյոք ամեն ինչ ճիշտ է իրականացվել, թե ոչ, դեռ պետք են հազարավոր տարիներ։

Գերմանացի բժշկի պատմությունը

1840 թ. 27-ամյա գերանացի բժիշկ Հոթֆրիդ Նոհեն Ֆայբուրգի համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվեց Լա-Գուայրու՝ Վենեսուելայի հյուսիսում գտնվող մի քաղաք։ Նա խոլերայի դեմ պայքարող բժիշկ էր, սակայն 1850-ականներին սկսվեց քաղաքացիական պատերազմը, և բժշկի մոտ սկսեցին գալ վիրավորներ, որոնք մահանում էին նրա հոսպիտալում։ Բժիշկն անդադար մտածում էր ինչ անել, որպեսզի այդ զինվորների մարմինները «չմարեն»։

Հենց այդ տարիներին Նոհեն մշակեց զմռսման համար նախատեսված հեղուկ՝ ալյումինի քլորիդի հիմքով և սկսեց Բուենա-Վիստայի իր լաբորատորիայում փորձեր իրականացնել մեռյալների վրա։ 1901-ին բժիշկ Նոհեն արդեն հասցրել էր զմռսել մի քանի հարյուր մարմին, որոնցից շատերը տարիներ շարունակ լավ պահպանվում էին։ Նոհեն զմռսման իր բանաձևը չէր գրառել, և այն չի պահպանվել։ Զարմանալի է, որ նա պահպանում էր մարմինները առանց ներքին օրգանները հեռացնելու։

1874-ին մահացավ Նոհեի եղբայրը։ Հոթֆրիդը նրան ևս զմռսեց և այդժամ հիմնեց Բուենա-Վիստա դամբարանը, որն ընտանեկան գերեզմանատուն դարձավ։ 1879-ին այնտեղ թաղվեց նրա դուստրը՝ Աննան, ավելի ուշ՝ ամուսինը՝ Հենրիխ Մյուլերը։ Իսկ Նոհեին մահից հետո իր իսկ կողմից նախապես նախատեսված եղանակով զմռսեց զարմուհին՝ Ամալյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել