Բաղադրիչներ
- կարագ - 200 գ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100 գ
Պատրաստման եղանակը
Ոչ մեծ տարայի մեջ հարում ենք ձուն, ապա կամաց-կամաց ավելացնում շաքարավազը։
Հարելուց հետո ձվային զանգվածով լի տարան դնում ենք ջրով լի տարայի մեջ, տաքացնում ու շարունակում ենք հարել։ Երբ զանգվածը մոտ երկու անգամ շատանում է, վերցնում ենք կրակի վրայից ու շարունակում հարել։ Ստացվում է թեթև ու պինդ կրեմ։
Առանձին տարայի մեջ հալեցնում ենք կարագը, ապա սառեցնում ու հարում։ Կամաց-կամաց ավելացնում ենք ձվային զանգվածին՝ շարունակելով հարել։
Ստացվում է սպիտակ, համեղ կրեմ, որը կարելի է օգտագործել նաև տորթերը ձևավորելիս։

Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/կրեմ-գլյասե/?fbclid=IwAR20WlLoAm5248W0vI303DAFBILd1CIrmKUfgxsTuY-oVMyPxH4ZXpPWt_I
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել