Հայոց բանակի տոնը համազգեստավոր տղամարդկանց տոնը չէ միայն։ Եթե ծնվել ես Հայաստանում, ուրեմն՝ ծնվել ես բանակում, ապրում ես բանակում և զորացրվել կարող ես միայն վերջում... 

Մենք բոլորս զինվոր ենք, հետն էլ՝ պատերազմի դաշտում հայտնված զինվոր։ Յուրաքանչյուրս մեր տեղում կռվի մեջ ենք մեր գործով, մեր համառությամբ, աշխարհի ամեն տեսակ խոչընդոտ անցնելու պատրաստ։ Ռազմական տրիբունալի խստությամբ դատող ու չխնայող ենք, ամեն տեսակ դավաճանություն ու թուլություն չներող ու չհանդուրժող այնպես, ինչպես միայն պատերազմի դաշտում չես ների։ Յուրաքանչյուրիս ապրելը ոչ ավել, ոչ պակաս կենաց-մահու կռիվ է, ամեն վայելքի մեջ, միևնույն է, զգաստությունը չկորցնող, մի աչքով միշտ հսկող...

Էսօր համազգեստավոր տղամարդկանց տոնը չէ, մեր բոլորիս, մեր՝ իբրև հավաքական գոյականի, իբրև մեկ ամբողջության տոնն է, ամբողջություն, որի անունն է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել