Armsport.am-ը գրում է.

Մելբուրնում ավարտվեց Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարը:

Վճռորոշ խաղում ճապոնուհի Նաոմի Օսական 7-6(2), 5-7, 6-4 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի նկատմամբ:

2 ժամ 27 րոպե տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվեց 3 բրեյք-փոինթ, 9 էյս, 4 կրկնակի սխալ, իսկ Կվիտովայի ակտիվում 5 էյս, 4 կրկնակի սխալ:

Այսպիսով, Օսական կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ WTA վարկանիշային աղյուսակում շրջանցելով ռումինուհի Սիմոնա Հալեպին: Այս հաղթանակի շնորհիվ Օսական կստանա 2000 վարկանիշային միավոր և 4,100,000 դոլար պարգևավճար:

Սա Օսակայի կարիերայի երկրորդ Grand Slam-ն է, ավելի վաղ 21-ամյա թենիսիստուհին հաղթել է US Open-ում: 

Հիշեցնենք, որ տղամարդկանց եզրափակիչը կայանալու է հունվարի 27-ին. չեմպիոնական կոչման համար պայքարելու են աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել