«Այս գումարման խորհրդարանի պատգամավորները ևս նախկին գործընկերների նման ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակնե­րը վերանորոգելու գործին: Մինչև հաջորդ նիստը բավական ժամանակ կա, և պատգամավորներից շատերը նպատակադրվել են վերանորոգումն ավարտել այդ ընթացքում:          

Ընդգ­ծենք, որ վերանորոգումներն արվում են հենց պատգամավորների հաշ­վին, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի համաձայնությունը ստա­նալու պարագայում միայն: 

«Ժողո­վուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ երեկվա դրությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների աշխատասենյակներում: Խոսքն այն պատգամավորների մասին է, որոնց աշխատասենյակները նախկինում նոր մասնաշենքում էին գտնվում, սակայն այժմ տեղափոխվել են հին մասնաշենքի մի հատված, իսկ այս­տեղ սենյակներն այնքան էլ կապի­տալ վերանորոգված չեն:

Այդպես վերանորոգումներ են իրականաց­նում Նորա Առուստամյանը, Իվետա | Տոնոյանը: Առաջիկայում հնարավոր են վերանորոգումներ նաև իշխող խմբակցության պատգամավորների սենյակներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել