Թեստ, որը կօգնի կարճ ժամանակահատվածում հետաքրքիր բացահայտումներ անել ձեր մասին: Առաջարկում ենք պատասխանել, թե ում կօգնեիք առաջին հերթին:

Եթե ընտրել եք A տարբերակը, մարդկանց շատ արագ գրավում եք: Սիրում եք ամեն բան նախապես ծրագրել: Հաճախ եք բարդ որոշումներ կայացնում, հեշտությամբ հարթում եք բարդ իրավիճակները: Հասկանում եք, որ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել բառերի ու գործողությունների համար:

Եթե ընտրել եք B տարբերակը, թեթևամիտ եք, լավատես: Հազվադեպ եք ուշադրություն դարձնում աշխարհի խնդիրներին: Հեշտությամբ եք լեզու գտնում մյուսների հետ, չեք սիրում տանջել ձեզ: Սիրում եք արկածներ, լավ գիտեք, որ նույնիսկ ամենավատ խնդիրները ժամանակավոր են:

Եթե ընտրել եք C տարբերակը, զգացմունքային եք, ինչի պատճառով հաճախ եք տուժում: Ընկերները ձեր կողքին հանգիստ են, նրանք վստահ են, որ միշտ իրենց կողքին կլինեք:

Եթե ընտրել եք D տարբերակը, խելամիտ եք: Հստակ հասկանում եք՝ ինչ է ձեզ հարկավոր: Սիրում եք ապրել ներկա պահով, լրջորեն եք վերաբերվում ապագային: Երկար մտածում եք նախքան գործելը: Ատում եք անարդարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել