Միլիարդատերերն ասես մրցակցում են միմյանց միջև, թե ով է ամենից տարօրինակ, անսովոր և անգամ խելահեղ գնումներ անելու։ Իհարկե, հասկանալի է՝ երբ անհավանական շատ գումար ունես, դրանք կարելի է ծախսել ամենաանսովոր գնումների վրա։ Իսկ այստեղ ամեն ինչ կախված է երևակայությունից, որը սահմանափակվում է միայն ֆիզիկայի օրենքներով, այն էլ՝ ոչ միշտ։

Կլայվ Փալմեր, «Տիտանիկ 2»

Ավստրալացի քաղաքական գործիչ Կլայվ Փալմերը 2013 թվականին հայտարարել է, որ ցանկանում է «Տիտանիկ 2» կառուցել։ Այն լինելու է պատմության ամենահայտնի նավի ճիշտ կրկնօրինակը, սակայն հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական հնարավորություններով և անվտանգության համակարգերով։ Շինարարության ավարտը նախատեսված է 2022 թվականին։

Սթիվեն Քոեն, վագրային շնաձուկ

Միլիարդատեր Սթիվեն Քոենն անսովոր իրերի հավաքածուների սիրահար է։ Այսպես՝ 2004 թվականին նա գնել է թափանցիկ նյութի մեջ պահածոյացված շնաձուկ՝ վճարելով 12 միլիոն դոլար։ Արվեստի այս գործի հեղինակը նկարիչ Դեմենա Հերսթն է, իսկ գործի անունը՝ «Ապրողի գիտակցության մեջ մահի ֆիզիկական անհնարինությունը»։ Երկու տարի անց պարզ է դարձել, որ անոթի մեջ սխալ նյութ է լցված, և շնաձուկը սկսել է քայքայվել։ Այդ ժամանկ Սթիվենն ուղղակի փոխել է լուծույթը  և տարայի մեջ նոր շնաձուկ տեղավորել։

Շեյխ Համադ, գրություն Երկրի վրա

Մանուկ հասակում մենք ստորագրում էինք մեր իրերը, որպեսզի բոլորն իմանան, թե ումն են դրանք։ Արաբ շեյխ Համադը 2004 թվականին կղզի է գնում և նրա վրա գրում է իր անունը։ HAMAD գրությունը, որի չափսերն են՝ 1700x500մ, կարելի էր տեսնել նաև տիեզերքից։ Ճիշտ է, 2 տարի անց այդ գրությունը Համադին այլևս դուր չի գալիս, և նա որոշում է այն ծածկել ավազով։ Սակայն Google-ի քարտեզի վրա այն դեռևս պահպանվում է։

Բիլ Գեյթս, սեփական քաղաք

Բիլ Գեյթսն Արիզոնայում 100 կմ2 տարածք գնելու համար ծախսել է 80 միլիոն դոլար։ Այդտեղ նա ցանկանում է կառուցել Բելմոնտ խելացի քաղաքը, որտեղ ապրելու են հասարակության առաջընթաց մտածելակերպ ունեցող մարդիկ։ Քաղաքի գլխավոր առավելությունները լինելու են բնակիչների իրավասության տակ գտնվող գերժամանակակից տեխնոլոգիաները, անօդաչու փոխադրամիջոցները, ինֆորմացիոն կենտրոնները, առաջընթացային դպրոցները և մի շարք այլ առավելություններ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել