Armenpress.am-ը գրում է.
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցները երկրի արևմտյան հատվածում գնացքից տարհանել են գրեթե 500 ուղևորի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին տեղեկացրել է Կոբլենցի ոստիկանությունը:
«ICE74 գնացքի վերաբերյալ ահազանգ ենք ունեցել, որ այն կարող է պայթել: Այնտեղից տարհանել ենք 500 ուղևորի»,- նշել են հաղորդագրությունում:
Ինչպես ընդգծել են իրավապահ մարմինները, Մայնի Ֆրանկֆուրտի Հարավային կայարանի երկու երկաթուղային գիծ փակ է:
Այս պահին քննչական միջոցառումներ են իրականացվում: Դաշնային ոստիկանությունը հորդորում է հանգստություն պահպանել:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/962091.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել