Դրեզդեն քաղաքի բնակչուհի 34-ամյա Ադրիենա Կոլեշարին օգտատերերը Գերմանիայի ամենագեղեցիկ կին ոստիկանն են համարում: Այնուամենայնիվ, գրավիչ լինելը աղջկան չի օգնել ընկերոջ հետ ռոմանտիկ հարաբերությունները պահպանելու հարցում. օրերս զույգը բաժանվել է տաս տարվա հարաբերություններից հետո: Այս մասին Ադրիենան հայտնել է սոցցանցերում:

Իրավապահը խոստովանել է, որ սիրելիի հետ վեճը տեղի է ունեցել Instagram-ում ունեցած իր հսկայական ճանաչվածության հետևանքով: Երիտասարդը չէր ցանկանում Կոլեշարին «կիսել» 700 հազար բաժանորդների հետ: Աղջիկը արդեն նախկին ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել և մեկնաբանել. «Պատասխաններ չկան, կան բազմաթիվ հարցեր»: Նա իր որոշումն անվանել է 2019-ի երկրորդ «կյանքի որոշումը»՝ ավելացնելով, որ տասը շաբաթից նա կլքի իրենց ընդհանուր տունը:

Կոլեշարն այս ամսվա սկզբին վերադարձել է աշխատանքի վեցամսյա դադարից հետո, որը նպատակը մոդելի կարիերայի և իրավապահ համակարգում աշխատանքի միջև ընտրություն կատարելն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել