Մոտավորապես 51 միլիոն լայք հավաքած ձվի լուսանկարով հայտնի Instagram ակաունտի հայտնվելը կանխատեսել են դրանից երկու ամիս առաջ: Մեմի մասին մարգարեական պոստը նույնպես տեղադրվել է Instagram-ում, որը նկատվել են Reddit-ի օգտատերերը:

Հեղինակը մեմերի ակաունտում հավի ձվի լուսանկար է տեղադրել «Ձու» մակագրությամբ: Ադմինիստրատորը նաև հավելել է. «Սա մեմ է ապագայից, հիմա դուք դա չեք հասկանա»:

Պոստը հետագա խմբագրման նշում չունի: Reddit-ի մեկնաբանները բաժանվել են պոստի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Նրանց մի մասը գտնում է, որ նման համընկնումն ուղղակի պատահականություն է: Մինչդեռ ոմանք կարծում են, որ մեմի հեղինակը կարող է ավելի ուշ թողարկված ռեկորդակիր պոստի հեղինակներից լինել: Ահա թե ինչու նա նախապես իմացել է ձվի մասին պոստի ճանաչվածության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լեգենդար ձուն ճաքել է: Ձվի լուսանկարը գերազանցել է լայքերի թվի համաշխարհային ռեկորդը՝ առաջ անցնելով Քայլի Ջեների լուսանկարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել