Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում է, որ դրանք կարող են պարունակել նաեւ որոշակի վտանգներ, ուստի պատասխանատվություն են պահանջում օգտատիրոջ կողմից: Այդ մասին ասված է Սուրբ աթոռի մամուլի ծառայության՝ հունվարի 24-ին հրապարակված պապական ուղերձում, որն արվել է Սոցիալական հաղորդակցումների համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Հարկ է ընդունել, որ սոցիալական ցանցերը մի կողմից ծառայում են մերձեցմանը, համերաշխությանը, միմյանց օգնելուն, մյուս կողմից՝ թույլ են տալիս չարաշահել անձնական տվյալները քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու նպատակով՝ քամահրելով մարդու իրավունքները»,- ասված է Ֆրանցիսկոսի ուղերձում:

«Հասարակությունը, ինչպես եւ ցանցը, պատասխանատվության վրա հիմնված ուշադիր երկխոսություն են պահանջում այդ հաղորդակցման լեզվի օգտագործման հարցում: Առայժմ ցանցը չի կարելի հավասարեցնել հասարակությանը, թեեւ առանձին դեպքերում այն ապացուցում է իր հանձնառությունը համերաշխության սկզբունքներին, բայց ավելի հաճախ դրանք առանձին մարդկանց խմբեր են, որոնք միավորված են շահերով ու թեմաներով՝ թելադրված թուլությամբ»,- հավելել է Հռոմի պապը:- Տեղ է բացվում էթիկական, սեռական, կրոնական բնույթի ամեն տեսակ նախապաշարումների տարածման համար: Եվ այդ ցանցը մեր առջեւ դնում է էթիկական, քաղաքական, իրավաբանական, տնտեսական բովանդակության հարցեր, որոնք ծառացած են նաեւ եկեղեցու առջեւ»,- նշել է քահանայապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել