Ծառայողական մեքենաների թեմայով փիառվելը պոպուլիզմի գագաթնակետն ա և այն մարդիկ, ովքեր հրաժարվում են ծառայողական մեքենայից, պոպուլիստ են, ինչպես նաև էն մարդիկ, ովքեր որոշել են կրճատել որոշ պաշտոնյաների ծառայողական մեքենաները, պոպուլիստներ են։
Կա՞ մեկը, որ կարա հիմնավորի, թե ինչի պետք է ծառայողական մեքենա չտրամադրել ու ինչի՞ համար է այդ քայլին գնում, երբ մի նախարար մեր երկրում 9 միլիոն պրեմիա/աշխատավարձ ա ստանում։
Դե նայեք, բացատրեմ․ ծառայողական մեքենան պաշտոնյային սպասարկելու համար է, որը պետք է օգնի այդ պաշտոնյային ժամանակ խնայել, ավելին՝ վարորդն էլ նրա համար է, որ պաշտոնյան հանդիպում գնալիս պարկովկայի տեղ ման չգա։
Երկրորդ ապացույցը, որ սա պոպուլիզմ ա, ու որ ՔՊ-ական դեմքերը չեն կորցնում, այն է, որ այն բոլոր ծառայողական մեքենաները, որոնք մնում են, սպասարկելու են կոնկրետ մարդկանց, ովքեր ՔՊ-ի գլխավոր «խաղացողներն են», էնպես որ, այդ մեքենա կրճատելը մեզ վրա «մի ծախեք», իսկ ձեզ էլ տենց համեստ մի ներկայացրեք, քանի որ չկա մեկ կարկառուն ՔՊ-ական, որ այս կրճատման արդյունքում առանց ծառայողական մեքենայի մնա։