Աշխարհի յուրաքանչյուր երրորդ աշակերտ, առնվազն ամիսը մեկ անգամ, դպրոցում ծաղրանքների, հոգեբանական և ֆիզիկական բռնության զոհ է դառնում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցին:

Կազմակերպությունը փաստաթուղթը պատրաստել է աշխարհի 144 երկրներից ստացված տեղեկատվության հիման վրա: Զեկույցի համաձայն՝ երեխաների 32%-ը ծաղրանքի է ենթարկվում:

Ամբողջ աշխարհում, բացի Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից, առավել հաճախ ֆիզիկական բռնության դեպքեր են արձանագրվում: Երկրորդ տեղում, ըստ տարածվածության, սեռական բռնությունն է:

Միևնույն ժամանակ, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, երեխաները ավելի հաճախ հոգեկան բռնության են ենթարկվում: Այս շրջաններում գրեթե ամեն տասներորդ աշակերտ ենթարկվել է կիբեռբուլինգի (ծաղրանքներ սոցիալական ցանցերի և ամբողջությամբ վերցված համացանցի միջոցով):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել