«ՀՀ Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը հրաժարական է ներկայացրել: Նշենք, որ Եղյանը գյուղապետի պաշտոնում ընտրվել էր անցած տարվա մարտի 11-ին, բայց դեկտեմբերի 12-ին ներկայացրել էր հրաժարականի դիմումը: 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արմեն Եղյանի հետ՝ տեղեկանալու հրաժարական տալու պատճառների մասին: Պարզվում է, որ արդեն նախկին գյուղապետը պատրաստվում է զբաղվել շինանյութի վաճառքով: 

«Ուղղակի հայրս էր զբաղվում, բայց հիմա առողջական խնդիրներ ունի, և ես պետք է զբաղվեմ դրանով, այլ ելք չկա»,- պարզաբանեց Եղանը: 

Ի դեպ, նշենք, որ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետ Շահեն Կարապետյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե Եղյանը պետք է զբաղվի շինանյութի բիզնեսով, ապա Կարապետյանի դեպքում պատճառն այլ է: 

Բանն այն է, որ նորակերտցիները դեռևս նախորդ տարվանից պահանջում են Կարապետյանի հրաժարականը, այս պահանջով նրանք անգամ բողոքի ակցիաներ են արել, փողոց են փակել: Գյուղացիների պատմելով՝ Կարապետյանը սեփականաշնորհել է մանկապարտեզի տարածքի մի մասը, բուժամբուլատորիայի և գյուղապետարանի նախկին շենքերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել