Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթի հավանական տեքստը ԱԺ-ում՝ պաշտոնյանների պարգևատրման վերաբերյալ
Տիկնայք և պարոնայք,
Ես, ճիշտն ասած, այլ ելույթ էի պատրաստել, բայց այս թեմային չէի կարա չանդրադառնայի։
Հարգելի իշխանական պատգամավորներ, հատուկ ձեզ համար թվեր եմ կարդում, որոնք ես չեմ հորինել, այլ թղթերով ա․ դե, ձեր շեֆը սիրում ա ասել, որ ամեն ինչ թղթերով ճիշտ ա, դրա համար էլ թղթերով եմ ասում։
Ուրեմն՝ ՀՀ մարզպետները, որոնք ընդամենը մի քանի ամիս են աշխատել, ուշադրություն, մի քանի ամիս, իրանք իրանց, իրանց քարտուղարուհիներին, տեղակալներին ու ընկեր-բարեկամներին են պարգևատրել, մեր հաշվին, ժողովրդի, էս սոված ժողովրդի հաշվին։
Հասկանո՞ւմ եք։
Շարունակեմ կարդալը (այ սա կարդում ա քմծիծաղով՝ շարունակեմ կարդալ)։
Ձեր Արարատի մարզպետի համար էլ դասատու վարձեք մաթեմի, գոնե սովորի, որ 104 տոկոս չի։
Ձեր Սյունիքի մարզպետին վաբշե Նոբելյան մրցանակ է հասնում։ Մարդը, որպեսզի աչք չծակի, Նոր տարվա բերան ամեն օր իրան պարգևատրել ա։ Հալալ ա բայց... Դուք գնալով կատարելագործվում եք ու ուտելու մեխանիզմները զարգացնում եք։
Դե էլ չեմ կրկնում, որ պարգևատրվել են ամենաշատն իրենց թիմի ներկայացիչներն ու քարտուղարուհիները։
Իսկ հիմա մի քիչ էլ առաջ գնանք։
Էն, ինչ պետք է ես կարդամ, ուղղակի առաջին անգամ կարդալուց հետո իմ մոտ շոկ էր առաջացրել, բայց սա իրականություն է, սա ձեր իշխանության իրականությունն ա։
Ուրեմն՝ կարդում եմ՝ ՊԵԿ նախագահը 8 միլիոն, իսկ տեղակալը՝ 9 միլիոն պարգևավճար է ստացել։
Հասկանո՞ւմ եք, 17 միլիոն պարգևավճար ա ստացել ձեր երկու չինովնիկ։ Լավ, բա սրա անունն ինչ ա, եթե ոչ լափել, ո՞նց սա կանվանեք, ո՞նց եք սա հիմնավորում, սա լափել չի, ի՞նչ ա էս աղքատ երկրում, որտեղ գործազրկության ու անապահովների մակարդակն էսքան մեծ է, ո՞նց եք սենց սրիկայություններ թույլ տալիս, ո՞նց եք դուք քնում, ո՞նց եք մարդկանց աչքերին նայում։ Ու էս ամենին գումարվում ա, որ օգնականը 5000 դոլար պրեմիա ա ստացել։ Հինգ հազաաաաաար...
Ու ամենազարմանալին այն է, որ էս երկու լափող չինովնիկները դեռ իրանց պաշտոնին են, քանի որ շեֆը չի հանել։ Երևի շեֆն էլ մի էդքան իրան պրեմիա տված կլինի, ձեն չի հանում։
Հա, մի հանեք, այ սենց բազմացրեք, այս է ձեր իշխանությունն, ու օր առաջ ձեր նմաններից պետք է ժողովուրդը ազատվի։
Էլ չեմ խոսում ձեր քաղաքապետարանի մի միլիոն դոլարանոց պարգևատրումների մասին, չեմ խոսում, ժամանակս չի հերիքում։
Ժամանակս ուղղակի չի հերիքի, թե չէ անպայման կխոսեի ձեր սծիլիստ խորհրդականների, անկիրթ ու ԽԾԲ-ով պաշտոն ստացածների մասին։ Բոլոր պաշտոններին մենակ ձեր կուսակցության երիտասարդներն են։
Բայց ոչինչ, ձեզ քիչ է մնացել, շատ քիչ։