Դե որ բոլորդ ինչ-որ բանից բողոքում եք, ես էլ անձնագրային բաժիններից բողոքեմ)) Գնացել էի անձնագրիս վավերականության ու օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետները երկարաձգելու, ինչը կարծում էի մի ժամվա կամ մաքսիմում մի օրվա պատմություն կլինի, բայց պարզվեց՝ ես ահագին լավատես եմ))) Պարզվեց, որ առաջին կնիքը լավագույն դեպքում անձնագրումս կհայտնվի երկուշաբթի, իսկ մյուսը` առաջին կնիքին հաջորդող օրվա ընթացքում:
Քանի դեռ տպավորություններս թարմ են, օրենսդրության այդ հատվածն էլ մանրամասն չեմ ուսումնասիրել, անկեղծ ասած չգիտեմ՝ դա աշխատողների բյուրոկրատական բնույթի՞ արդյունքն է, թե՞ իսկապես օրենքը սահմանում է, որ այդ կնիքները հնարավոր չէ մեկ օրվա ընթացքում տրամադրել, բայց որ հերթական անգամ մարդկանց գործից կտրում ու ավելորդ դժվարություններ են ստեղծում, կարծում եմ՝ խնդրին առնչվող բոլոր քաղաքացիները կփաստեն: Ու ինչքան էլ գլուխ գովեն, թե փոփոխություններ են իրականացվում, ամեն ինչ մոդեռնիզացվում ա և այլն, փաստը մնում ա փաստ, որ եթե ես մի քիչ ներվերից թույլ, մի քիչ էլ հարուստ լինեի, մի 10-20.000 դրամով 5 րոպեում կճանապարհեին, հակառակ դեպքում էնքան կտանեն-կբերեն, որ մենակ մի 30.000-ի բենզին կծախսես)))
Հ.Գ. Դուք կաշիներդ չեք փոխում, գոնե հույս ունենանք պտուղները` ձեզնից հետո եկողները, ծառից բավական հեռու կընկնեն))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/4946254342200v
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել