Մենք հաճախ քննադատությամբ ենք մոտենում ժամանակակից բժշկությանն ու բուժական պրակտիկային: Սակայն, հավատացե՛ք, այն, ինչն անում էին անցյալում, Ձեզ ավելի կզարմացնի: Հին ժամանակներում նման բժշկական պրոցեդուրաները նորմալ էին համարվում:

Արտաթորանքի հիմքով քսուք

Սկսած մ.թ.ա. 1500 թվականից՝ արտաթորանքի տարբեր տեսակներ՝ սկսած շնից, մինչև ավանակի, օգտագործվում էին ոչ միայն վերքերի բուժման, այլև վատ տրամադրությունը կանխելու համար: Երբեմն այն կիրառում էին նաև որպես հակաբեղմնավորիչ:

Արյունաթողություն

Այս մեթոդը տարածում էր գտել մոտ մ.թ.ա. 460-370 թթ. եգիպտացիների, հույների, արաբների, ասիացիների և եվրոպացիների մոտ: Վերջիններս այս եղանակով բալանսավորում էին օրգանիզմում 4 հեղուկների՝ արյան, մեզի, սև և դեղին լեղու քանակությունը:

Տզրուկաբուժություն

Տզրուկները դարեր շարունակ օգտագործվել են բորբոքումների, մաշկի հիվանդությունների, ատամների և նյարդային համակարգի բուժման համար: Դրանք արտազատում են հատուկ պեպտիդներ և սպիտակուցներ, որոնք արագացնում են արյունահոսությունը վերքերի մեջ՝ կանխելով կոագուլացումը:

Մեզ

Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում մեզի օգնությամբ բուժում էին գրեթե բոլոր հիվանդությունները:

Փոս՝ գանգում

Մեր պատմական նախնիներից շատերը հավատացած էին, որ գանգի վրա փոս անելու դեպքում կարելի է ազատվել ցավից և նյարդային խնդիրներից: Այս վիրահատությունը միշտ չէ, որ մահվան էր հանգեցնում:

Որդերի դիետա

Կանայք, որոնք ցանկանում էին կատարյալ մարմին ունենալ, երիզորդ որդերի ձվերից պատրաստված հաբեր էին ընդունում՝ հուսալով, որ որդը կապրի նրանց ստամոքսում: Սարսափելին այն է, որ այդ «դիետան» գոյություն ունի մինչ օրս:

Մարդու օրգանիզմի հիմքով պատրաստուկներ

Հռոմեացիներից մինչև անգլիացի արքա Կառլ II՝ մարդու օրգանիզմի տարբեր մասերից պատրաստված պրեպարատները համարվում էին բուժիչ և վերականգնողական: Այ քեզ բժշկական մարդակերություն:

Մկնաբուժություն

Հին եգիպտացիները օգտագործում էին մկների դիերը հարբուխը, ատամնացավն ու որոշ այլ հիվանդություններ բուժելու համար:

Թմրադեղի օշարակ

19-րդ դարում ընդունված էր երեխաներին հանգստացնել օփիումի, հերոինի կամ կոդեինի օշարակով: ԱՄՆ Մեն նահանգի երկու դեղագործներ սկսել են օշարակի արտադրությունը դեռ 1800-ականների կեսերին՝ այն բանի հետո, երբ նրանց հարազատներից մեկը ստեղծեց այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել