Ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է նաև որպես «Նավակ ճոճողը», իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և գրառմանը ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի ուշադրությունը հրավիրել։ Վիլեն Գաբրիելյանը, մասնավորապես, գրել է․

«Ես շատ բան գիտեմ, քիչ կխոսամ։ Վերջերս դաժե ասում են՝ շատ ես խոսում, նաև դրա համար քիչ կասեմ, դեռ: Մարտի 1-ի մասին էլ շատ բան գիտեմ, բայց Մարտի 1-ի մասին լսելիս աչքերիս առաջ առաջնային այս կոլաժն ա գալիս, որը, ըստ էության, ամեն ինչ ասում ա:

Մեկնումեկդ Լյովկային թեգ արեք ու հարցրեք՝ այսքան տարվա մեջ գոնե մտքովդ անցե՞լ ա, որ դուխդ կարանար հերիքեր, գնայիր էս տիկնոջ մոտ, ուղղակի աչքերի մեջ նայեիր, արա՛: 

Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է նա։Գրառմանն արձագանքել է Լևոն Քոչարյանը․

«Դու քո պատկերացումն ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ՝ իմը: Դու ասում ես՝ ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը: Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի, ու այ էս արածդ նույն շարքից ա: Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոզանգը մարտի 2-ին երևի լսել ես, որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա, մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին։ Դա էլ, համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց, փախավ կեսից։ Էդ էլ, կարծում եմ, գիտես: Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել: Կյանքում ո՛չ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ո՛չ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրել ա, կարայիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր՝ իրավիճակ փոխվեր:

Էդ էմոցիոնալ էժան տրյուկներին գոնե հիմա վերջ տվեք: 

Գնացեք հա՛մ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին։ Հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի»։

Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է. «Գիտե՞ս՝ որն ա ամենահետաքրքիրը, որ ճիշտ ես է, կակ ռազ մենակ խոսալով չի, բայց շատ կարևոր ա, երբ մարդը խոսում ա, ուղղակի ոչ քո դեպքում ու ոչ հիմա: Որովհետև դու սկսել ես խոսալ միայն այն ժամանակ, երբ արդարությունը բախում է ձեր տան դուռը: Ո՞վ էր քեզ խանգարում բարձրաձայն խոսալ այն ժամանակ, երբ ավելի շատ էր պետք խոսալ, առավել ևս, որ քո պատկերացումով դու լիքը ճշմարտություններ գիտես։ Չեմ կարծում, որ դուխի պակաս ունեիր: Բա խոսայիր, ասեիր՝ հայրիկ, լավ, Լևոնը վատն ա, Նիկոլը վատն ա, աթոռակռիվ են անում, բա էն հարյուրավոր մարդիկ, որոնց լցրել ես բանտերը, իրենք ի՞նչ են արել մեզ: Բա խոսայիր, հարցնեիր՝ հայրիկ, իսկ կարո՞ղ ա մարդկանց բողոքը մեր դեմ արդարացի ա, կարո՞ղ ա մենք վատն ենք եղել մարդկանց համար, դրա համար էլ մեզ դեմ են մարդիկ:

Կարճ ասած՝ շնորհակալ եմ խորհրդիդ համար, վստահեցնում եմ քեզ՝ հա՛մ կրակողին ենք գտնելու, հա՛մ հրաման տվողին, հա՛մ տակը ստորագրողին, հա՛մ հրամանը բոլորին փոխանցողին, և իրանց հետ փոխկապակցված անխտիր բոլոր մարդկանց: Եվ որևէ էմոցիոնալ, էժան, քաղաքական դիվիդենտ բերող տրյուկ ոչ մեկին, անխտիր ոչ մեկին չի փրկելու»:

 

Դրան հաջորդած մեկնաբանությունները՝ ստորև.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել