Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ գլխավոր դատախազություն նյութեր են ստացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Բանտի կալանավոր Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել բանտի ղեկավարությանը, որ մեկ այլ կալանավոր՝ Սերոբ Մխիթարյանը, գողացել է իր Samsung G8 տեսակի բջջային հեռախոսը, ինչի պատճառվ ինքը կրել է 150 հազար դրամի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Samsung G8 տեսակի հեռախոսը բանտ է անցկացվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի դաբռոյով»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել