Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նոր թիրախ ունի: Ինչպես հայտնում է The Sun-ը, մադրիդցիները փորձելու են իրականացնել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը:

Ըստ աղբյուրի` Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքել արգենտինացու հետ: Իսպանական գրանդը 102 մլն եվրո կառաջարկի 25-ամյա ֆուտբոլիստի համար:

Վերջերս շատ է խոսվում նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխության մասին: «Արքայական» ակումբը մեգատրանսֆեր է պատրաստվում կատարել, որպեսզի թիմում փոխարինող լինի Կրիշտիանու Ռոնալդուին:

Դիբալան Ա Սերիայի այս մրցաշրջանում 18 խաղ է անցկացրել` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել