Ես զարմանում եմ, թե ինչի են իշխանական կողմն ու իրենց «քիֆերը» փորձում ղժժալ էն մարդկանց վրա, ովքեր էս նկարի հետ կապված եզրակացություններ են անում։ Մի՞թե նրանք մոռանում են՝ մի քանի օր առաջ ոնց էին լուրջ լրատվականով ու իրենց «քիֆերով» ֆռցնում «Պարզաբանում պահանջող հայացք» վերնագրով պատահական արված լուսանկարն ու համարում մեծ քաղաքական հաղթանակ։
Մոռանո՞ւմ եք, սիրելիներս, ինչ վատ ա։
Դե, ասեցի հիշացնեմ ու խորհուրդ տամ՝ դադարեցնենք այս հիստերիան, քանի որ ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։ Լավ են անում, որ վերլուծում են էդ լուսանկարը։ Եթե դուք կարող եք մի ամբողջ ռեսուրսով «հաղթական նկար» ֆռցնել, ապա իրանք էլ կարան ամեն մեկն իրա պատին էս նկարի քննարկում կազմակերպեն։
ՀԳ․ Ալիևի հետ յուրաքանչյուր բազարում ես ՀՀ վարչապետի կողքն եմ եղել, կլինեմ ու լինելու եմ, ով ուզում ա լինի վարչապետը։
Նիկոլ, դուխդ չքցես, ինչքան կարում ես, քրֆի դրան։