Մոտիկ մարդու հետ շփումը կարող է կործանարար լինել։ Գլխավորը՝ ճիշտ ժամանակին հասկանալ։

Ընկերությությունը վերածվում է մրցակցության

Ընկերոջ հետ ձեռքբերումներով և հաջողություններով կիսվելը սովորական երևույթ է։ Բայց ավանդական ուրբաթօրյա հավաքույթները պետք չէ դարձնել գլուխ գովալու առիթ։  Անհաջողության պահին ընկերը պետք է աջակցի և ոչ թե ձեր հաշվին ինքնահաստատվի։ Հակառակ պարագայում դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր ինքնագնահատականի և աշխարհընկալման վրա։

Ընկերը խանդում է ձեզ

«Կամ ես, կամ էլ նա» դիրքորոշումը սազեկան է միայն մանկապարտեզի միջին խմբին։ Երբ դպրոցական տարիները մնացել են անցյալում՝ այսպիսի վերջնագիրը, խանդը և կառավարման փորձը ամենաքիչը տարօրիակ են երևում։ Դուք իրավունք ունեք այլ հարաբերություններ ևս ունենալու, և եթե ձեր ընկերը այդ ամենը չի հասկանում՝ ավելի լավ է դադարեցնեք ձեր ընկերությունը։

Դուք կիսվում եք միայն վատ նորություններով

Ընկերությունը, ինչպես և ամուսնությունը նախատեսում է, որ միասին եք լինելու և՛ տխրության, և՛ ուրախության  պահերին։  Երբ սկսում եք կիսվել միայն բացասական երևույթներով՝ դրականները պահելով ուրիշների համար, ապա այդ հարաբերությունները այդքան էլ լավ չեն աշխատում։ Միգուցե դուք վախենում եք կիսվել երջանիկ պահերով, որովհետև կարծում եք, որ այդ ամենից հետո ձեզ քննադատելու են։ Եվ սա շատ թափանցիկ ակնարկ է, որ ժամանակն է դադարացնել ընկերությունը։

Ձեր ընկերը շատ է բանբասում

Ընդհանուր ծանոթներին քննարկելու և նրաց քննադատելու միջև շատ մեծ տարբերություն կա։ Եթե ձեր ընկերը սիրում է պատմել ուրիշի գաղտնիքները, գտնել գոյություն չունեցող թերացումները, ապա ժամանակն է մտածելու՝ թե կարելի է արդյոք վստահել նրան։ Հավանականությունը մեծ է, որ ձեր գաղտնիքներն էլ ուրիշներին է պատմում ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել