Ի դեպ, ոչ մեկ չնկատեց, բայց էրեկ մի հատ ռումբ ա պայթել․ քաղաքապետարանը որոշել ա, որ ձյունը, մասնավոր «Սանիթեքին» զուգահեռ, նաև ինքն ա մաքրելու, այսինքն՝ պետությունն ա անելու էն գործը, որն առաջ վստահված էր մասնավորին։ Ու ոչ մեկ չմեռավ, բոլշևիկներն իշխանության չեկան, ներդրողները չսկսեցին փախչել, մտավորականությունը չլցվեց փիլիսոփայական շոգենավեր, անգամ վարչապետներից ու նախագահներից ոչ մեկի ընտանիքին Կոնդի ամառանոցի նկուղում չգնդակահարեցին։ Կրկնում եմ՝ ոչ մի բան տեղի չունեցավ։ Այսինքն՝ պարզվում ա՝ կան բաներ, որոնք անգամ Հայաստանում կարա անի նաև պետությունը, ոչ միայն մասնավորը։
Ինքս մինչև հոգուս խորքը կապիտալիստ եմ․ կապիտալիզմը բերել ա ավելի մեծ ու ավելի արագ պրոգրես, քան բոլոր մնացած աշխարհակարգերն իրար հետ։ Բայց բերեք մի բան հասկանանք, որ ինչ-որ բան պետությանը վստահելը ինքնին վատ չէ։ Պետական, պետության հսկա մասնաբաժնով կամ պետության հետ սենց թե նենց աֆիլիացված ընկերություններ են ոչ միայն տարատեսակ Չինաստաններում գռռալեն տեմպերով զարգացող ֆիրմաները կամ ինչ-որ եվրոպական հումքային ընկերություններ։ Պետական ընկերությունը կարա լինի նաև փիս տեխնոլոգիական։
Պետությունները փայ ունեն նենց ընկերություններում, ինչպիսիք են, խոսքի, «Էյրբասն» ու «Ռենոն»։ Գերմանիան KFW բանկի 100% սեփականատերն ա ու T-Mobile-ի համասեփականատերը։ «Ֆոլկսվագենի» խոշորագույն բաժնետերերից մեկը Ներքին Սաքսոնիան ա։ «Օրանժն» ու Air France-ը, Turkish Airlines-ն ու «Էթիհադը», «Ֆլայ Դուբայն» ու «Քաթար Էյրլայնսը», BBC-ն ու տենց լիքը ընկերություններ ամբողջությամբ կամ մասնակի պատկանում են պետությանը ու ոչ միայն չեն պարտվում, այլև հաղթում են լիքը մասնավորների։ Նենց որ, ազատվեք էն կաղապարից, որ պետական = կոմունիզմ։ Եթե նորմալ կապիտալիզմ եք ուզում, որում կլինեք ոչ թե ուրիշ երկրների սնունդ ու սպառման շուկա, այլ ինքներդ առաջարկելու բան կունենաք, պետությունը՝ իրա բոլոր լծակներով, ձեր թիվ մեկ դաշնակիցը կարա ու պիտի լինի, ոչ թե թշնամին։