«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատ­վական տեխնոլոգիաների նախարարու­թյան աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովին է ներ­կայացրել 2018թ. տարեկան հայտարա­րագիրը: Այն ներկայացվել է 2019թ. հուն­վարի 14-ին:

ՏԿՏՆ լիցենզավորման գործակալու­թյան պետի հայտարարագրում տվյալ­ներ չկան անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Ներկայացված փաստաթղթից տեղե­կանում ենք, որ հայտարարատու պաշ­տոնատար անձի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ:

Նշված հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ 2 200 000 ՀՀ դրամը տարեվերջում կազմել է 4 400 000 ՀՀ դրամ:

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը հարկային տարում կազմել է 5 499 983 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավար­ձից:

Աշոտ Սահակյանը նախարարության լիցենզավորման գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում է 2017թ. հուլիսից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել