Մինչեւ տեսանյութի հրապարակումը արդեն անդրադարձել էի, որ տեսանյութը կարող է մոնտաժված լինել, քանի որ մինչեւ հիմա մամուլում հայտնված լուրերով եղած տեղեկություններն իրար չեն համապատասխանում: Երեկ նայեցի տեսանյութը, նույն կարծիքին եմ, որ այն մոնտաժված է: Տրամաբանորեն հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ անհասկանալի կլիներ դրա այսպես ազատորեն տարածումը: Իսկ եղած նյութի մեջ ամենաապշեցուցիչն ու ցնցողն այն էր, որ Ավետիք Բուդաղյանի վրա կրակելուց հետո բավականին ժամանակ անցուդարձ են անում ընկած մարդու կողքով, բայց ուշադրություն չեն դարձնում, թե ինչ վիճակում է: Մեկ էլ մի քանի րոպե հետո կադրում հայտնվում են մարդիկ, ու ինչ-որ մեկը փորձում է արհեստական շնչառություն տալ արդեն մահացած մարդուն: Հա, նյութից դատելով Լիցկայի տանը ահագին էլ մարդ է եղել: Ո՞նց է, որ բոլորը արթուն էին, իսկ ինքը` քնած: Չնայած կարելի է մտածել, որ երեւի մարզպետը ծանր աշխատանքային օր է ունեցել: Հունիսի 1-ն, ախր, աշխատանքային էր: ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել