Asparez.am-ը գրում է․

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգեւով:

Մարզպետը առաջին` N 317 Ա կարգադրությունը կատարել է` ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը:

Իսկ երկրորդ` N 318-Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբացեղնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսանքներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների առկայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել