Խոյ։ Խոյերը կենտրոնացած են կարիերայի վրա, մշտապես մտածում են յուրաքանչյուր հաջորդ քայլի մասին, սակայն Խոյերի կյանքում պետք է հավասարակշռություն լինի աշխատանքի և անձնական կյանքի միջև, հակառակ դեպքում նրանք սկսում են ձանձրանալ։ Ուզում են արագ զարգացող կազմակերպության սեփականատեր լինել, ով նաև ժամանակ ունի ակտիվ սպորտային կյանքի և երեխաների դաստիարակությամբ զբաղվելու համար։

Ցուլ։ Տարված են հաճելի, գեղեցիկ ընտանեկան միջավայր ստեղծելու գաղափարով։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ աշխատակիցներ են, քանի որ ցանկանում են գումար վաստակել՝ ապրելու, ճանապարհորդելու, գեղեցիկ իրեր գնելու համար։ Նրանց նպատակն է սեփական կյանքն առավելագույնս հարմարավետ դարձնել։

Երկվորյակներ։ Լի են էներգիայով, սիրում են շփվել։ Ցանկանում են վայելել կյանքը, դրանից առավելագույնս հաճույք ստանալ։ Առաջնահերթ ուշադրություն են հատկացնում են նրան, ինչ սիրում են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս նաև ինտելեկտուալ զարգացումը՝ արվեստ, երաժշտություն, ընթերցանություն, ճանապարհորդություն։

Խեցգետին։ Սենտիմենտալ են, հոգ են տանում հարմարավետության, էթիկայի մասին։ Նրանց կյանքի հիմնական նպատակն է գեղեցիկ, հարմարավետ ընտանեկան օջախ ստեղծել, հոգ տանել ընտանիքի մասին։ Սիրում են պատրաստել։

Առյուծ։ Նրանց մշտական լսարանն ընտանիքն է։ Լավ ծնողներ են, ովքեր երեխաներին նվիրում են ամբողջ սերն ու ուշադրությունը։ Մատերիալիստ են, լավագույնն են ցանկանում՝ թանկ հագուստ, նորագույն սարքավորումներ։ Հանգստի և ճանապարհորդության ծրագրումը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի անբաժանելի մասն է։

Կույս։ Հանգիստ պերֆեկցիոնիստներ են։ Դանդաղ, բայց մեթոդական ձևով ստեղծում են այն, ինչ իդեալական կյանք են համարում։ Վերլուծում են յուրաքանչյուր քայլ՝ ոչինչ չփչացնելու համար։ Իրենց շրջապատում են իրերով, զբաղվում գործունեությամբ, որը սիրում են։

Կշեռք։ Կենդանակերպի նշանների շարքում ամենանուրբն են։ Ապրում են խաղաղ կյանքով, արդարության ձգտում ամեն ինչում, երեխաներին բարություն և կարեկցանք սովորեցնում։ Ուզում են աշխատանք ունենալ, որը կապված է ժամանակի մեծ մասը դրսում անցկացնելու հետ։ Հնարավոր է՝ հետաքրքրքված են կարիերայով, որը կապված է հասարակական գործունեության հետ։

Կարիճ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց ապագան կառուցում են մեթոդիկորեն։ Ցանկանում են արդար լինել Կույսերի նման, ուրախ՝ Երկվորյակների նման, զգացմունքային՝ Խեցգետնի նման։ Նրանց համար իդեալական կյանքը հարգի կարիերա, սիրող ընտանիք, բազմաթիվ դրական էմոցիաներ ունենալն է։

Աղեղնավոր։ Աղեղնավորները կարող են հրաշալի մարզիչ և ուսուցիչ լինել, քանի որ լի են էներգիայով, ցանկանում են մշտապես կատարելագործվել։ Ցանկանում են կիսվել իրենց գիտելիքներով, սովորեցնել մարդկանց, ընդ որում՝ ցանկացած ոլորտում՝ սպորտ, բիզնես, խոհանոց։

Այծեղջյուր։ Պատասխանատու են, ֆիքսված ընտանիքի վրա։ Իրենց տեսնում են ղեկավարի պաշտոնում։ Կանեն ամեն բան երեխաների համար արժանի կյանք ապահովելու համար։

Ջրհոս։ Կենդանակերպի նշանների շարքում ամենախռովարարն են, ըմբոստը։ Տարված են բոլորին ու ամեն բան պաշտպանելու, ազատություն, հավասարություն, եղբայրություն պահանջելու գաղափարով։ Հենց դրանում են տեսնում իրենց կյանքի հիմնական առաքելությունը։ Սովորաբար թքած ունեն շրջապատի կարծիքի վրա, քանի որ միշտ խաղում են իրենց կանոններով։

Ձկներ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաընկալունակն են։ Կա՛մ շեղվում են բոլոր նորմերից ու կանոններից, կա՛մ հետևում սրտի ձայնին։ Ցանկանում են ինքնարտահայտվել ստեղծագործական առումով, բոհեմական կյանք վարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել