Որոշ գործոններ մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Goodhouse.ru-ն ներկայացրել է սովորություններ, որոնք կարող են ազդել հիվանդության զարգացման վրա:

Քաղցրի օգտագործում: Շաքարի չարաշահումը կարող է հանգեցնել կաթնագեղձերի քաղցկեղի զարգացմանը: Խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել շաքարի օգտագործումը, նախապատվություն տալ մրգերին:

Տաք ըմպելիք: «Ուռուցքաբանության միջազգային ամսագրում» հրապարակված հետազոտության համաձայն՝ շատ տաք ըմպելիքի օգտագործումը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Պարբերական գրգռումը, որն առաջանում է տաք ըմպելիքի օգտագործման արդյունքում, կարող է չարորակ բջիջների առաջացման պատճառ դառնալ:

Աշխատանք գիշերային ժամերին: Դեռևս շատ չեն հետազոտությունները, որոնք ուսումնասիրել են կապը գիշերային ժամերին աշխատանքի և քաղցկեղի զարգացման հավանականության միջև: Մասնագետները կարծում են, որ աշխատանքի այսպիսի գրաֆիկը բացասաբար է անդրադառնում իմունային համակարգի վրա, մեծացնում բորբոքման հավանականությունը:

Նստակյաց կենսակերպ: Նստակյաց կենսակերպի դեպքում բիջներին կարող է չբավարարել թթվածինը. որքան քիչ եք շարժվում, այնքան քիչ թթվածին է անցնում արյան մեջ, և այնքան դանդաղ է արյան հոսքը: Սպորտով զբաղվեք, շատ քայլեք:

Ավելորդ քաշ: Ավելորդ կիլոգրամները ևս կապված են քաղցկեղի մի քանի տեսակի զարգացման հավանականության մեծացման հետ: Խոսքը մասնավորապես կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, աղիների, երիկամների, վահանաձև գեղձի, կրծքագեղձի քաղցկեղի մասին է: Ավելորդ ճարպերը կարող են հանգեցնել մեծ քանակով էստրոգեն հորմոնի արտադրության, ինչը կարող է հորմոնալ հավասարակշռության խախտման պատճառ դառնալ, հանգեցնել բորբոքման և ուռուցքների առաջացման:

Սննդային հավելումների և վիտամինների չարաշահում: Հավելումներն ու վիտամինները նախատեսված են համապատասխան սննդարար նյութերի անբավարար մակարդակը լրացնելու համար: Դրանք պետք է նշանակվեն մասնագետի կողմից՝ հետազոտությունների արդյունքում: Սակայն մարդիկ հաճախ են վիտամիններ ու հավելումներ ընդունում՝ առանց անհրաժեշտության՝ գերազանցելով նորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել