Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրանում է Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 27-ամյակը, որը կարեւոր հանգրվան դարձավ ոչ միայն Շուշիի ազատագրման, այլեւ՝ մեր հետագա հաղթանակների եւ հաջողությունների համար:
Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր այն տղաներին, ովքեր մասնակցել են այդ ազատագրման գործողությանը և որով վերջ է դրվել մայրաքաղաքի շրջափակմանը: Երիցս փա՛ ռք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին, որպեսզի հազարավոր կյանքեր փրկվեն…
Ի դեպ, վեցերորդ վաշտի կազմում իմ մարտական մկրտությունը ստացել եմ հենց այդ ռազմական գործողության ժամանակ: Հաղթական օրվա առթիվ շնորհավորում եմ իմ մարտական ընկերներին, ովքեր, ձևավորված ավանդույթի համաձայն, ամեն տարի վերարժևորում են այս օրը՝ հավաքվելով եւ յուրօրինակ տոնի վերածելով այն, եւ, իհարկե, բոլորիս՝ մաղթելով հարատև խաղաղություն: