Ամերիկացի դերասանուհի և կատակերգու Ռոզանա Բարը քննադատել է իր գործընկերուհի Նատալի Փորթմանին`Իսրայելի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Հստակեցվում է, որ Փորթմանը հրաժարվել է մասնակցել 2018-ի ապրիլին կայացած The Genesis Prize մրցանակաբաշխությանը: Դերասանուհին դա բացատրել է այն պատճառով, որ իր ներկայությունը մարդիկ կարող են հավանության նշան համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականությանը:

«Դա իսկապես տհաճ էր, նա ինձ նողկալի է թվում»,- ասել է Բարը:

Նա հավելել է, որ դերասանուհին հրեական պետությունում առավելություն է ունեցել և պատկերացնել անգամ չի կարող, թե ինչ է հակասեմականությունը:

Բացի այդ՝ Երուսաղեմում ծնված Նատալի Փորթմանն Իսրայելի հիմնական օրենքը ռասիստական է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել