Life.panorama.am-ը գրում է.

Օրեր առաջ հեռուստաէկրաններին հայտնվեց նոր՝ «Սև հանքեր» հեռուստասերիալը, որում ընդգրկված են մի շարք հայտնի դերասան, դերասանուհիներ՝ Աշոտ Տեր-Մաթևոսյան, Ռոզի Ավետիսովա, Դավիթ Աղաջանյան, Հասմիկ Վերդյան, Էվա Խաչատրյան և այլք: 
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ՝ սերիալում նկարահանվելու առաջարկի, կերպարի, ներկայիս գործունեության և անձնական կյանքի մասին:
 
Խոսելով տվյալ սերիալում ընդգրկվելու մասին՝ Էվան մեզ հետ զրույցում պատմեց.
«Նախ ասեմ, որ սերիալի գրեթե բոլոր դերասանների հետ աշխատում էի առաջին անգամ: Դավիթ Զոհրաբյանի հետ, ով «Սև հանքեր»-ի ռեժիսորն է, վաղուց է, ինչ մտածում էինք համատեղ ինչ-որ բան անել, թեև մինչ այս իր հետ միասին հնարավորություն էի ունեցել փոքր դերով հանդես հանդես գալ ռուս-հայկական մի նախագծում»,- նշեց Էվան և հավելեց.
««Սև հանքեր»»-ը եղավ հենց այն նախագիծը, որի շրջանակներում ես և Դավիթը վերջապես համագործակցեցինք: Ինձ շատ հեշտ և հետաքրքիր էր աշխատել նրա և սերիալի ողջ թիմի հետ: Պետք է ասեմ, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ բացարձակ չեմ ունեցել>>,- ասաց Էվա Խաչատրյանը:
 
Ինչ վերաբերում է վերջինիս մարմնավորած կերպարին, դերասանուհին նշեց, որ այն բացասական է.
«Կարպարիս անունը Մերի է: Մեծահարուստի աղջիկ է և հենց այդ հոգեբանությամբ էլ մեծացած: Նրա հայրը որոշում է գտնված հանքը, որտեղ որ կա շատ ոսկի, իրացնել, ինչը նշանակում է, որ գյուղի բնակիչները պետք է տարհանվեն: Մերին չունի մայր, ունի երկու եղբայր, որոնցից մեկը դրական կերպար է, իսկ մյուսը՝ բացասական: Մերին, որպես այդպիսին, բացասական կերպար է, նա փորձում է եղբոր հետ միասին իրականացնել բացասական գործեր: Բացի այդ, Մերին գյուղի դպրոցի տնօրենն է, ով բավական ագրեսիվ վերաբերմունք ունի թե աշակերտների, թե ուսուցիչների հանդեպ: Կերպարս սիրահարված է գլխավոր հերոսին, ում սիրուն հասնելու համար պատրաստ է ցանկացած քայլի, նույնիսկ շատ բացասական արարքների: Ավելացնեմ, սակայն, որ այս ամենի մեջ մեկ դրական բան կա. սերիալի վերջում Մերին հասկանում է իր սխալները՝ փորձելով ուղղել ինքն իրեն»,- պատմեց Էվա Խաչատրյանը՝ չցանկանալով խոսել այլ մանրամասների մասին:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել