Վերջին օրերին արևմտյան ԶԼՄ-ներում սկսել է ակտիվ տեղեկատվություն տարածվել այն մասին, որ 20-ամյա Փերիս Ջեքսոնը բուժվում է ալկոհոլի կախվածությունից։ Տեղեկացվել է, որ Փերիսը բուժում է սկսել վերականգնողական կլինիկայում։

Աղջիկը որոշել է չլռել և պատասխանել է ԶԼՄ-ներին իր Instagram-ում։

«Մամուլն, ինչպես միշտ, ամեն ինչ չափազանցնում է։ Այո, ես ընդմիջում եմ վերցրել աշխատանքում, սոցցանցերում և հեռախոսային շփումներում, քանի որ երբեմն դա չափից ավելի է լինում և յուրաքանչյուրը հանգստի իրավունք ունի։ Ես երջանիկ եմ և առողջ և ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ։ Գաբրիելի հետ մենք նոր երաժշտություն ենք ստեղծել, որով ուրախ կլինենք կիսվել ձեզ հետ։ Հույս ունեմ, որ ձեզ մոտ նոր տարին սկսվել է սիրուց, լույսից և մնացած ամենից։ Ես շուտով կվերադառնամ»,- գրել է Ջեքսոնը։

Նշվում է, որ նախորդ տարվա աշնանից սկսած Փերիսը հանդիպում է երաժիշտ Գաբրիել Գլենի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել