«ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սևեռելու և աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: 

Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները: Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունն ավելի են խստացրել: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ աշխատակիցները ամեն ելումուտից հե­տո ներսից փակում են Կառավարության շենքի դուռը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել, նրանք միայն զին­ված հսկել են մուտքը: Անհրաժեշտության դեպքում, երբ քաղաքացին մոտենում է դռանը, անվտանգության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ նպատակով և ում մոտ է նա եկել, ապա նոր որոշում՝ բացեն, թե ոչ: Նպատակն այն է, որ այլ մարդիկ չկարողանան այդպես հեշտ մուտք գործել շենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել