Այն, ինչ այսօր կատարվում է քաղաքակրթության, մշակույթի, գիտության փարոս հանդիսացած Եվրոպայում, որոշ պարագաներում առնչակից է դառնում հակաքրիստոնեական արժեքների, ապազգային գաղափարների և ավանդական ընկալումների տարածման հետ։
Վերջերս գրված մի հոդված եմ ուզում հայտնել ձեր դատին, ցանկալի կլիներ նաև, որ կարդալուց հետո հայտնվեին մտածված, տրամաբանված կարծիքներ, խոսք, որոնք կօգնեին մեզ միասնաբար խորհելու, թե ինչ է կատարվում իրականում։ Արդյո՞ք այս այն գործընթացը չէ, երբ մեզանից խլելով ամեն ինչ, մեզ թողնում են կոտրած տաշտակի առաջ… Քանի որ այն ամենը, ինչ մատուցվում է մեզ այսօր, հիմնականում անարժեքություններ են, երբ մի չարիքին փոխարինում է մյուսը, երբ մի անորոշ գաղափարի շեփորահարմանը փոխարինում է մեկ այլ անորոշ գաղափարի շեփորահարում։ Եվ ցավալին այն է, որ նման «գաղափարների» տարածման համար ծրագրավորողները գտնում են մեր իսկ մեջ, մեր ծոցում ապրող այնպիսի անձանց, որոնք չեն խորշում նման այլանդակ գաղափարների շեփորահարի խամաճիկը դառնալուց և նրա «օգնությամբ» մեզ հեռացնելուց մեզանից, մեզ դարձնելու իրար թշնամի, հակառակորդ։ Փաստը կայքէջում առկա, ատելությամբ առլեցուն, իրար դեմ ուղղված գրություններն են…
Կարդանք, մտածենք և հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում։
Պաշտպանելով միասեռականներին` Եվրամիությունը Եվրոպային հակաքրիստոնեական նորմեր է պարտադրում:
Օրեր առաջ Մոսկվայում կայացած ճեպազրույցում Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևն իր մտահոգությունն է հայտնել այն հարցի առնչությամբ, որ Եվրամիության ղեկավարությունը ծայրահեղ ազատական դիրքորոշում է ցուցաբերում բարոյականության հարցերում. հաղորդում է baznica.info-ն:
«Ցավոք, վերջին տարիներին Եվրամիությունը հակաեկեղեցական և հակաքրիստոնեական դիրքորոշում է որդեգրել». միտրոպոլիտի խոսքերը մեջբերում է «Интерфакс-Религия»-ն:
Որպես օրինակ` նա նշել է Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում կատարված գործընթացները, ուր, հակառակ բնակչության զանգվածային բողոքներին, ներմուծվում են օրենքներ, որոնք հավասարեցնում են միասեռական կապերը ավանդական ամուսնության հետ:
«Այս գործընթացները մեզ շատ են անհանգստացնում: Եվրամիությունը հակաքրիստոնեական նորմեր է պարտադրում իր կազմի բոլոր երկրներին: Որոշ երկրների հաջողվում է դիմադրել այդ «հարձակմանը», իսկ որոշներին` ոչ»,-հայտարարել է Ի. Ալֆեևը:
Վերջինս ենթադրում է, որ գաղափարախոսությունների հակամարտությունը, որ այսօր մատչելի է Եվրամիությանը, և որը պայմանավորված է ԵՄ-ի բնակչությանը որոշակի հակաքրիստոնեական նորմերի արհեստական և բռնի հարկադրմամբ, տարբեր բռնկումների առիթ կտա ամենատարբեր ձևերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել