Հետազոտողները հայտնաբերել են երկու բիոմարկեր, որոնք կարող են օգտակար լինել թարթող առիթմիան հայտնաբերելու համար։ Թարթող առիթմիան սրտի ռիթմի խաղտման ամենատարածված ձևերից է, որը զգալիորեն բարձրացնում է ինսուլտի հավանականությւնը։

Գիտնականները երկու տարվա ընթացքում աշխատել են ավելի քան 700 կամավորի հետ, որպեսզի ուսումնասիրեն այնպիսի ռիսկային ֆակտորներ, ինչպիսիք են տարիքը, սեռը, զարկերակային հիպերտենզիան, սրտային անբավարարությունը, ինսուլտի պատմությունը, երիկամների ֆունկցիան և մարմնի քաշի ինդեքսը։

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է երկու բիոմարկեր, որոնք կապող օղակ են հանդիսանում թարթող առիթմիայի հետ։ Նրանցից մեկը նատրիումուրետիկ պեպտիդ հորմոնն է, իսկ մյուսը սպիտակուց է, որը պատասխանատու է ֆոսֆատային ռեգուլյացիայի համար։

Թարթող առիթմիա ունեցող մարդկանց մոտ ավելի մեծ է տրոմբի հավանականությունը և նրանք գտնվում են ինսուլտի ռիսկային գոտում։ Հաճախ այդ հիվանդությունը ախտորոշվում է ինսուլտ տանելուց հետո։ Այս ամենից խուսափելու համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին  դեղամիջոցներ օգտագործելը և բժշկին դիմելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել