Tert.am-ը գրում է.

Ներդրումների մասին հայտարարությունները խոստումներ են. որպեսզի ներդրողները գան, պետք է ստեղծել միանգամայն այլ միջավայր, արտաքին աշխարհի հետ հարաբերվել նոր մոդելներով, նոր գաղափարներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցը՝ խոսելով «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու՝ ՀՀ նոր իշխանությունների հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ Հայաստանն ունի շանս` զարգացնելու իր տնտեսությունը, եթե աշխարհի այլ երկրներում ապրող մարդկանց իրենց երկրներում բիզնես ստեղծելու հնարավորություն ու աջակցություն տրվի: Զուբեցն ասաց, որ այդ պարագայում Հայաստանը կդառնա բիզնես-կենտրոն և կզարգացնի Սփյուռքը, ինչպես դա արեց Իսրայելը:

- Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին: Դա բնորո՞շ է հետխորհրդային երկրներին:

- Հայաստանը հայտնվել է Վրաստանի վիճակում: Հեղափոխությունից հետո Վրաստանի իշխանությունները կարծում էին, որ տնտեսվարողների մի մեծ հոսք կսկվի Վրաստան, ներդրողները կգան ու իրենց փողերը կդնեն շրջանառության մեջ: Նրանք մտածում էին, որ բացելով իրենց դռները, օտարերկրյա ներդրողների ֆինանսական հոսքերը կմտնեն երկիր:

Այնինչ, դռները բացելը մի բան է, ներդրողների ցանկությունը՝ մեկ այլ: Եթե ներդրողները հետաքրքրված լինեին Վրաստանով, անելիք ունենային Վրաստանում, եթե շահեկան համարեին վրացական շուկան, ապա մինչև հեղափոխությունն էլ ներդրումներ կանեին, բիզնես կստեղծեին: Հիմա նույնը Հայաստանում է: Բացել դռները ներդրողների, տնտեսվարողների համար, դեռ չի նշանակում հետաքրքիր լինել նրանց: 

- Հայաստանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բազմաթիվ նախկին իշխանավորներ տարբեր քրեական գործերում են ներգրավված: Սա վստահություն չի՞ ներշնչում ներդրողների համար:

- Դա բավարար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը դեռ չի նշանակում, որ երկիրը զարգանալու է: Հայաստանում տնտեսական ռեսուրսներ չկան: Հիմա այդպես է ստացվել՝ երկիրը հարուստ չէ ռեսուրսներով, որոնք գումար են բերում: Միակ «տնտեսական փրկությունը» ինտեգրացիոն տարբեր կառույցներում ներգրավվելն է, Սփյուռքի ներուժը օգտագործելը: Հայերն ապրում են ու բիզնես ունեն աշխարհի ամենատարբեր երկրներում, և պետությունը կարող է օգտագործել սեփական ներուժը: Երկիրը կարող է հարստանալ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հաշվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել