Բոլորս խոսում ենք միայն թերություններից, բայց ոչ ոք չի նկատում դրական երևույթները. օրինակ՝ ի՞նչ վատ է, որ մարդիկ գնում են, այլ երկրներում գումար են վաստակում և ուղարկում Հայաստան` հոյակապ է, ի՞նչ վատ է, որ ոչ թե մարդիկ են ծառայում օրենքին, այլ մարդիկ ծառայեցնում են օրենքն իրենց անձնական պահանջները բավարարելուն` հոյակապ է, ի՞նչ վատ է, որ մարդիկ չաշխատելով ավելի շատ փող են ստանում (կարևոր չէ, թե ինչ ճանապարհներով), ի՞նչ վատ է, որ յուրաքանչյուր ոք կարող է կուսակցություն բացել առանց տարբերվող գաղափարախոսություն ունենալու, կարևորը թույլտվությունն է և այսպես շարունակ... Իսկ մենք միայն բողոքում ենք ու բողոքում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել