«ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ»-ի առաջին օրենքը. ինչքան բաղաձայն է երգչուհին, այնքան քիչ զգեստ է նա կրում:
Բաղաձայն ես, բայց ունես հարուստ պապա կամ հարուստ սիրեկան` մասնակցիր մրցույթին և շահիր ուղևորություն դեպի «հայկական շոու բիզնես»:
Երգիչ-երգչուհիները Հայաստանում բազմանում են ինչպես չինացիները, ինչպես ճտերը` ինկուբատորում: Լավ, երգում` երգում եք, փաստորեն բեմը քիչ էր, ու ոմանք որոշեցին սկսել Ազգային ժողովում երգել. այո, երգել, քանի որ այնտեղ հավաքված են մեր շոու բիզնեսի վառ ներկայացուցիչները, և երգելը միակ բանն է, ինչով զբաղվում են այնտեղ:
Երգչի կարգավիճակն այնքան հայտնի է դարձել, որ նույնիսկ մեր նախագահը կամ վարչապետը երբեմն նենց բաներ են ասում, որ ակամա ուզում ես հարցնել` ի՞նչ եք երգում:
Բա նախընտրական քարոզարշավնե՜րը: Այստեղ երևում է` ով ով է. 2 կոպեկի համար մեր երգիչ-երգչուհիները քիչ ա մնում իրար ոտքի տակ փորեն, բայց առաջինը իրանք դուրս գան երգելու: Ստեղ են ասել` լավ ա քաղմասում էլ չեք երգում: Մի խոսքով ամոթ ա, ամոթ, ճաշակներս բարձրացնենք, երևի իրանք էլ կվերանան...
Հ.Գ. Երկիրս երկիր չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել