Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան՝ Չիկագոն, ծննդյան 1-ամյակի կապակցությամբ ուշագրավ նվեր է ստացել մորաքրոջից:
Քորթնի Քարդաշյանը փոքրիկին խաղալիք մեքենա է նվիրել, որը Քիմի շքեղ G-Wagon-ի կրկնօրինակն է:
Դստեր ծննդյան օրվա առթիվ ծնողներն ընթրիք են կազմակերպել՝ հրավիրելով միայն ամենամտերիմներին:
Քիմն իր ինստագրամյան էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են երեխաները խաղում մեքենայով:
Աստղային ամուսիններն ունեն երեք երեխա. նրանց չորրորդ զավակը, ինչպես և Չիկագոն, ծնվելու է փոխնակ մոր միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել