Լոնդոնի Մաքս Պլանկի ժողովրդագրական հետազոտության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ արհեստական բեղմնավորումը չի կարող հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ նվազ քաշով երեխաների ծննդի՝ գրում է The Lancet ամսագիրը։

Շատ ծնողներ, որոնք մտադիր են դիմել արհեստական բեղմնավորման, անհանգստանում են, որ այդ գործողությունը կարող է վաղաժամ ծննդաբերության կամ անհաս երեխաների ծնւնդի հանգեցնել։ Այդ ենթադրությունը ստուգելու համար գիտնականները ընտրել են 1245 եղբայրների և քույրերի, որոնց ընտանիքներում գոնե մեկը լույս աշխարհ է եկել արհեստական բեղմնավորման արդյունքում։ Ընդ որում՝ նույն ծնողների երեխաներ են եղել։

Պարզվել է, որ բժշկական միջամտությունը չի ազդել հղիության ժամանակաշրջանի և երեխայի քաշի վրա։ Գիտնականները հույս ունեն, որ այդ տվյալները կչեզոքացնեն ապագա ծնողների անհանգստությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել