Երեխաները պետք է շուտ քնեն: Մի հակաճառեք: Հակառակ դեպքում աճի հորմոնը քիչ կարտադրվի: Եթե երեխան քնի 21:00-ին, ապա աճի հորմոնը արյան մեջ կարտադրվի 00:30-ին:
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ այն երեխաները, ովքեր ճիշտ ժամին են քնում, ավելի կենտրոնացած են: Նրանք ավելի քիչ են հակված Ալցգհեյմերով հիվանդանալու ծերության ընթացքում: Ինչո՞ւ:
Բժիշկների խոսքերով՝ այս հիվանդությունը հնարավոր է դանդաղեցնել սպորտով զբաղվելու և ճիշտ ժամին քնելու միջոցով:
Հասկանալի է, որ ծնողները ողջ օրն աշխատում են և միայն երեկոյան են կարողանում ուշադրություն դարձնել երեխաներին, սակայն սխալ քնի ռեժիմը կարող է վատ անդրադառնալ առողջության վրա:
Ինչպե՞ս կարելի է փոխել այդ ռեժիմը
Սկսեք ձեզանից: Օրինակ՝ միասին ժամ որոշեք և այդ ժամին միասին քնեք: Չէ՞ որ եթե նա քնի ժամից հետո լսի ձեր կամ էլ հեռուստացույցի ձայնը, ավտոմատ կերպով կմտածի, որ քունն այդքան էլ կարևոր չէ:
Մեկ ուրիշ եղանակ
Քնելուց առաջ երեխայի համար կարդացեք: Նա կիմանա, որ եթե մայրիկը կամ հայրիկը կարդում են, ապա դրանից հետո անպայման պետք է քնել:
Անջատեք ցանկացած գաջեթ
Այն կարող է խանգարել երեխայի քունը:
Մի՛ մոռացեք սպորտի մասին
Սպորտից կամ որևէ մարզումից հետո ավելի հեշտ է արագ քուն մտնելը: Եթե երեխան հարցնի, թե ինչու է պետք շուտ քնել, կարող եք պատասխանել, որ հակառակ դեպքում ուշ կմեծանա: