«Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարագրել է բնակարան, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից:

Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնին  է նշանակվել 2018 թ. հոկտեմբերին: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 20 000 ԱՄՆ դոլար և 650 000 ՀՀ դրամ: Հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 847 048 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2011–2012 թթ. Հ. Մաթևոսյանը եղել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգողը, 2013–2014 թթ՝. Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատուն: 2013–2015 թթ. եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդականը, իսկ 2016–2018 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել